Կարևոր իրադարձություններ

Հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա և փորձում են փոխել տեղանունները. Սամվել Մարտիրոսյան

30 Սեպտեմբեր, 2023 22:19
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա և փորձում են փոխել տեղանունները. Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է.

«Հայրենակիցներ, հարեւանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, եւ փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակկներ, այգիներ եւ այլն։ Ի՞նչ անել.

ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը

բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել ա կետի անձանց»:

 

Լրահոս

Դիտել ավելին