Կարևոր իրադարձություններ

ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված տասը երեխա. ԱՆ (լուսանկարներ)

30 Սեպտեմբեր, 2023 21:27
ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված տասը երեխա. ԱՆ (լուսանկարներ)

Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության հաղորդագրությունից, երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։

Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։

 

Լրահոս

Դիտել ավելին