Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը: Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության`Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը չորս ամսով ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառման տեղեկացրել է, որ գնում է Շուշի: «Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»-դրել էր Դավիթ Բաբայանը։
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: