Կարևոր իրադարձություններ

Խնդրում ենք չհատել կառամատույցի վրա նշված կարմիր գիծը. Մետրոպոլիտեն

30 Սեպտեմբեր, 2023 15:27
Խնդրում ենք չհատել կառամատույցի վրա նշված կարմիր գիծը. Մետրոպոլիտեն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի’ ուղևորներ,

մետրոպոլիտենի կայարանային համալիրներում՝ կառամատույցի վրա գնացքներին սպասելիս, Ձեր իսկ անվտանգությունից ելնելով, խնդրում ենք չհատել կառամատույցի վրա նշված կարմիր գիծը։

Կառամատույցի կարմիր գիծը հատելով՝ դուք նաև խոչընդոտում եք մոտեցող գնացքի բնականոն ընթացքին և հավելյալ ավելացնում րոպեներ, որոնք նշվում են որպես ուշացումներ գնացքների չվացուցակում։

Միաժամանակ հորդորում ենք՝ գնացքի ժամանումից հետո շարժակազմից իջնելիս և քայլելիս դեպի շարժասանդուղքներ քայլել աջ կողմով՝ չխանգարելով իջնող շարժասանդուղքի վրա գտնվող ուղևորներին։

 

Լրահոս

Դիտել ավելին