Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Ստեփանակերտ. Հայկ Կոստանյան

30 Սեպտեմբեր, 2023 13:27
Քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու Ստեփանակերտ. Հայկ Կոստանյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել էր իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

Թվով 25 ավտոբուս ուղևորվել էր Խնձորեսկ, սակայն մարդկանց տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսներն այնտեղից մեկնել էին ԼՂ՝ արցախցիների մուտքը ՀՀ կազմակերպելու համար:

Shabat.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց, որ Ստեփանակերտից Հայաստան նախօրեին քաղաքապետարանի 20 ավտոբուսներ 700 արցախցու են տեղափոխել Հայաստան:

«Յուրաքանչյուր ավտոբուսով 35 արցախցի է տեղափոխվել Գորիս, քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու, քանի որ մեծ թվով մեքենաներ ուղարկելու կարիք չկա»,-ասաց խոսնակը:

Կոստանյանի փոխանցմամբ` Ստեփանակերտում այլևս մեծ թվով մարդիկ չեն մնացել, Արցախում մնացածների տեղափոխությունը կիրականացվեն մասնավոր ավտոբուսներով:

Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ էլ Արցախում գրեթե հայ չի մնացել:

 

Լրահոս

Դիտել ավելին