«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն, որ լրջագույն խնդիր ունենք հասարակության որոշակի շերտերի ընկալումների ու պահվածքի հետ, նորություն չէ: Ու խոսքը միայն, այսպես կոչված, «վիրտուալ տարածքի» կամ «սոցցանցերի» մասին չէ, որտեղ արդեն սովորական բան է դարձել բացարձակապես անծանոթ անձանց հայհոյելը, զազրախոսելը, պիտակավորելը: Դրանք անկումային երևույթներ են: Բայց այդ անկումը արդեն ոչ թե հասել է հատակին, այլ ծակել-անցել է այն: Եվ հանդիպում ենք այնպիսի եղկելի երևույթի, ինչպես, օրինակ՝ թշնամու կողմից հայ մարդու գերեվարվելու վրա ուրախացողներն են: Աբսուրդ է, բայց կան, թեկուզ, բարեբախտաբար, քիչ, բայց կան ինչ-որ կերպարներ (նույնիսկ մարդ ասելն է դժվար), որոնք հրճվանքի մեջ էին ընկել, որ թշնամին հայ մարդու է գերեվարել, կալանավորել:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: