Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ եւ կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապտություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ եւ նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել:
Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետեւյալ հղումով՝ https://e-payments.am/hy/state-duties/step3/service=5425/: