Կարևոր իրադարձություններ

Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

29 Սեպտեմբեր, 2023 19:36
Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Սվետլանա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

- սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով և անձնակազմի համար առանձնացված հանդերձարանով,

- սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում և հնարավոր չի եղել պատշաճ մաքրում ու ախտահանում իրականացնել,

- առկա է եղել կեղտի կուտակում, գոլորշու խտացում, անցանկալի բորբոսների աճ և մասնիկների թափվելու հնարավորություն,

- սննդամթերքի արտադրության գործընթացում չի սահմանվել օգտագործվող արտադրական շինությունների և սարքավորումների մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում,

- սննդի շղթայում ներգրավված աշխատողները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

 

Լրահոս

Դիտել ավելին