Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջ հետ խոսել է ԼՂ-ի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից

29 Սեպտեմբեր, 2023 18:14
ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջ հետ խոսել է ԼՂ-ի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու եւ լուծումներ գտնելու հարցում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին