Կարևոր իրադարձություններ

Շուրջ 93 000 տեղահանված ԼՂ-ից հասել է Հայաստան

29 Սեպտեմբեր, 2023 16:39
Շուրջ 93 000 տեղահանված ԼՂ-ից հասել է Հայաստան

Վերջին տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների թիվը հասել է շուրջ 93 000-ի: Նրանցից 69916 անձ արդեն իսկ հաշվառվել է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ընդհանուր թվով 23 433 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից: 

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 976 անձ, Արարատի մարզում` 6031, Արմավիրի մարզում` 2124, Գեղարքունիքում` 2137, Կոտայքում` 5323, Լոռիում` 1187, Սյունիքում` 2050, Տավուշում` 1183, Վայոց ձորում՝ 1555, Շիրակի մարզում՝ 897: 

 

Լրահոս

Դիտել ավելին