Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ն Արցախից տեղահանվածներին տրամադրում է անվճար հոգեբանական ծառայություններ

29 Սեպտեմբեր, 2023 15:43
ԵՊՀ-ն Արցախից տեղահանվածներին տրամադրում է անվճար հոգեբանական ծառայություններ

Երևանի պետական համալսարանն իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով շարունակում է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ստեղծված ճգնաժամային ծանր իրավիճակում չափազանց կարևոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին և մասնագիտական աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին։

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, համագործակցելով մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ, իր պատրաստակամությունն է հայտնում՝ մատուցելու հոգեբանական անվճար ծառայություններ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին (չափահասներին և երեխաներին)։ Կենտրոնի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել (+374 77) 105 259, (+374 94) 093 409 հեռախոսահամարներին։

 

Լրահոս

Դիտել ավելին