Կարևոր իրադարձություններ

Տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ

29 Սեպտեմբեր, 2023 12:44
Տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ: Նրանցից 63483 անձ արդեն իսկ հաշվառվել է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18756 տրանսպոտային միջոց:

Ընդհանուր թվով 20306 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի քարտուղար Նազելի բաղդասարյանը:

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 972 անձ, Արարատի մարզում`4658, Արմավիրի մարզում`1772, Գեղարքունիքում`1935, Կոտայքում`4622, Լոռիում`921, Սյունիքում` 2040, Տավուշում`1116, Վայոց ձորում՝ 1370, Շիրակի մարզում՝ 900: 

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ երեկ Ստեփանակերտի հրապարակ մեկնած ավտոբուսները Գորիս են տեղափոխել 2000 բռնի տեղահանվածի: Նա նաև տեղեկացրեց, որ ավտոբուսները կրկին կմեկնեն Ստեփանակերտ, և գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև վերջին մարդուն, որ ցանկություն ունի դուրս գալ ԼՂ-ից, կտեղափոխեն Հայաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին