ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել`ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը`օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն`ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։