Կարևոր իրադարձություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարին

28 Սեպտեմբեր, 2023 19:15
Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում տեղավորմանն ու անհրաժեշտ օգնության տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, այդ թվում՝ մանրամասնելով առաջնային կարիքների հաշվառման գործընթացը։  

Հեկտոր Հաջարը նշել է, որ Լիբանանը ևս անցել է մի շարք մարտահրավերների միջով, և որպես սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչություն, իրենք պատկերացնում են Հայաստանի առջև ծառացած խնդիրները։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված հետագա քայլերը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին