Կարևոր իրադարձություններ

18-ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, բայց չի մահացել

28 Սեպտեմբեր, 2023 16:50
18-ամյա քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, բայց չի մահացել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 10:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացին իրեն նետել է կամրջից (մոտ 7 մետր բարձրությունից)՝ հայտնվելով «Հավանա» ռեստորանային համալիրի տարածքում:

Փրկարարները Ս. Ա. -ին (ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին