Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը 360 մլն կտրամադրի արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար

28 Սեպտեմբեր, 2023 16:01
Կառավարությունը 360 մլն կտրամադրի արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացի, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից 150 մլն դրամ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերին՝ յուրաքանչյուրին 50 մլն դրամ, իսկ մնացած 7 մարզերին 210 մլն դրամ՝ յուրաքանչյուրին 30 մլն դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին