Կարևոր իրադարձություններ

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024թ. ապրիլի 1-ը. ՊԵԿ

28 Սեպտեմբեր, 2023 15:54
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024թ. ապրիլի 1-ը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։

Այսպիսով, Հայաստանում մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը շարունակելու է գործել սահմանված 200․000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։

Հիշեցնենք, որ նշված կարգավորումները վերաբերվում են բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։

 

Լրահոս

Դիտել ավելին