Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանի գրասենյակից առայժմ չեն մեկնաբանում նրան առաջադրված մեղադրանքը

28 Սեպտեմբեր, 2023 11:23
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից առայժմ չեն մեկնաբանում նրան առաջադրված մեղադրանքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Բերձորի միջանցքից ադրբեջանցիները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը, տեղեկություններ են տարածում, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն ֆինանսավորելու համար:

Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության` հավաքված ապացույցների հիման վրա բացահայտվել են հանցավոր արարքների էական կասկածներ 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենովիչի Վարդանյանի նկատմամբ, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ քաղաքացի՝ 214-1 հոդվածներով (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ) և ԱՀ ՔՕ 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն)

Shabat.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի մամուլի խոսնակն ասաց, որ ինքը իրավասու չէ որևէ մեկնաբանություն տալու վերոնշյալին` հավելելով, որ այսօր թիմին կմիանա իրավաբան և անհրաժեշտության դեպքում հանդես կգան հայտարարությամբ: 

Երեկ էլ մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարությունից փոխանցել էին, որ գերատեսչությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին