«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, ինչպես այդ պետությունն ինքնին, հիմնված է հանցագործ էության ու բացարձակ կեղծիքի վրա, հանրահայտ է: Բայց Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ չեն դադարում նոր օրինակներ հրամցնել՝ բնորոշ հատուկ ցինիզմով:
Կոնկրետ վերջին հարձակման օրերին ադրբեջանական զինուժը թիրախավորել է կանանց ու երեխաներին, ծերերին, խաղաղ բնակիչներին ու հրթիռահրետանային հարվածներ է հասցրել բնակելի շենքերին, տներին: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ: Արձանագրվել են սպանված խաղաղ բնակիչների դիերի մասնատման ու հոշոտման, ծանակման դեպքեր: Ըստ էության, ադրբեջանական իշխանությունները թույլ են տվել (ինչպես միշտ, ի դեպ) պատերազմական հանցագործություններ, իրականացրել են ցեղասպանական ոճիրներ:
Ու նման իրավիճակում իսկապես պիտի Հաջիև լինես՝ հայտարարելու համար, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, կամ թե ռազմական ագրեսիան ուղղված չէ խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին: Հասկանում ենք, ադրբեջանցիները հիմքեր են ստեղծում իրենց հանցագործությունների համար հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար: Բայց փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը...»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: