Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ից տեղահանված երեխաների ՀՀ-ում դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի

27 Սեպտեմբեր, 2023 17:09
ԼՂ-ից տեղահանված երեխաների ՀՀ-ում դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ՀՀ-ում դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի: 

«Երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց»,- ասել է նա։ Ըստ Անդրեասյանի՝ «Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի»:

Նախարարի կարծիքով, սա վկայում է այն մասին, որ քաղաքացիներն, երբ արդեն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն, դիմում են դպրոց. «Երեխաների թիվը շատ մեծ է, կարող ենք ասել՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ամեն երրորդը երեխա է: Ինչը նշանակում է՝ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք»,- ընգծել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին