ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50243 անձ:
Նրա խոսքով, շուրջ 5700 անձի համար պետության միջոցներով հոգացել են կեցության հարց. «Մարդիկ նաև հաշվառման գործընթաց են անցնում, որտեղ գնահատվում են կարիքները»,- ասել է նա։
Բաղդասարյանի խոսքով, այս ժամի դրությամբ՝ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311: