Հայաստանի ժողովուրդը անցել է կյանքի բազմաթիվ փորձությունների ու ողբերգությունների միջով, որոնք մյուսները չեն զգացել, և, հետևաբար, լավ գիտեն, թե ով է թշնամին, ով՝ բարեկամը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ ժողովուրդը հիշում է Ռուսաստանի օգնությունը, որն ընդունեց մարդկանց իր տարածքում, ուղարկեց խաղաղապահներ, ցուցաբերեց հումանիտար կամ տնտեսական աջակցություն։
Հայաստանի ժողովուրդը հիշում է Ռուսաստանի օգնությունը՝ չնայած այն վիթխարի ռեսուրսներին, որոնք Արևմուտքը տրամադրել է մեդիատարածքի տեղեկատվության մշակմանը։ Դա անում են, մասնավորապես, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները։