Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից. բարերարի կնոջ հայտարարությունը

27 Սեպտեմբեր, 2023 14:25
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից. բարերարի կնոջ հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տանել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքարել։ Ես խնդրում եմ, որ աղոթեք ինձ հետ, որպեսզի ամուսինս ազատ արձակվի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shabat.am-ը գրել էր, որ ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, Բերձորի միջանցքն անցնելիս ադրբեջանցիները գերի են վերցրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

 

Լրահոս

Դիտել ավելին