Կարևոր իրադարձություններ

Բերձորի միջանցքն անցնելիս ադրբեջանցիները գերի՞ են վերցրել Ռուբեն Վարդանյանին

27 Սեպտեմբեր, 2023 13:59
Բերձորի միջանցքն անցնելիս ադրբեջանցիները գերի՞ են վերցրել Ռուբեն Վարդանյանին

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների` Բերձորի միջանցքն անցնելիս ադրբեջանցիները գերի են վերցրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց Ռուբեն Վարդանյանի մամուլի խոսնակը, քիչ անց հաղորդագրություն կհրապարակեն:

Սիվիլնեթի հետ զրույցում էլ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնել էր, որ կորցրել է կապն ամուսնու հետ, ձերբակալության լուրը տեսել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին էլ սոցցանցի իր էջում գրել է. «Ընկերներ, իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»։

 

Լրահոս

Դիտել ավելին