Կարևոր իրադարձություններ

Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է երաշխավորի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը. Զախարովա

27 Սեպտեմբեր, 2023 14:55
Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է երաշխավորի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռության վրա հիմնված համաձայնագրերը ձեռնտու են ոչ միայն այդ երկրներին, այլև տարածաշրջանի մյուս հարևաններին՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին:

«Հարցի լուծումը կարող է և պետք է գտնվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Մոսկվան շահագրգռված է Անդրկովկասում կայունությամբ և հանդես է գալիս հարցերը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ ՌԴ–ն դաշնակցային հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ։ Հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է երաշխավորի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ», - հավելել է Զախարովան։

 

Լրահոս

Դիտել ավելին