Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացիները կարող են իրենց տանը հյուրընկալել ԼՂ մեր հայրենակիցներին և դրա դիմաց ստանալ աջակցություն. Նարեկ Մկրտչյան

27 Սեպտեմբեր, 2023 14:19
ՀՀ քաղաքացիները կարող են իրենց տանը հյուրընկալել ԼՂ մեր հայրենակիցներին և դրա դիմաց ստանալ աջակցություն. Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ նախարարը ասել է, որ կա նախագիծ, որը հնարավորություն է տալու մեր ԼՂ հայրենակիցներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից:

«Սա մենք նախատեսում ենք երեք մարզերում իրականացնել՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի: Չենք բացառում, որ ապագայում կդիտարկենք որոշակի կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը: Նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք չեն հաշվառվել և, օրինակ, տեղափոխվել են Կոտայքի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, նրանք նույնպես հնարավորություն են ունենալու ծրագրի գործարկման պարագայում մասնակցելու և շահառու դառնալու այս ծրագրի, այսինքն՝ վարձակալությամբ բնակարանի աջակցության ծրագրին կամ հյուրընկալության ծրագրին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ ծրագիրը լավ է նաև սոցիալականացման առումով»:

«Մեր ՀՀ քաղաքացիները կարող են իրենց տանը հյուրընկալել ԼՂ մեր հայրենակիցներին և դրա դիմաց ստանալ աջակցություն: Ավելի մանրամասն այս ծրագրի մասին կխոսենք, կհանրայնացնենք»,- նշեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին