Կարևոր իրադարձություններ

Ուղղաթիռով ու շտապօգնության մեքենաներով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 237 տուժած

27 Սեպտեմբեր, 2023 11:45
Ուղղաթիռով ու շտապօգնության մեքենաներով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 237 տուժած

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:

Ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:

Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:

Վիրավորների տեղափոխման գործընթացն այս պահին էլ շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին