Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։