Կարևոր իրադարձություններ

Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք. «Հրապարակ»

26 Սեպտեմբեր, 2023 09:16
Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղափոխվեց Մոնտենեգրո եւ կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: Բնականաբար, սպորտային այս քայլը նորմալ կհամարվեր, եթե չլիներ անցած ամիս Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկող հայ երեք ֆուտբոլիստների դեպքը, ովքեր անօրինական ազատազրկվեցին ադրբեջանցիների կողմից ու 10 օր պահվեցին Ադրբեջանում: Այս ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա կոչվող հիմնարկը ծպտուն անգամ չհանեց՝ գոնե ֆուտբոլային աշխարհում բարձրացնելու երիտասարդների հարցն ու պահանջելու նրանց իրավունքների վերականգնում ու անհապաղ ազատ արձակում:

ՀՖՖ նախագահի պաշտոնում նստած նախկին լրագրող ու միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստացած Արմեն Մելիքբեկյանը տարբեր առիթներով գլուխ է գովում, թե ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեփերինն իր ընկերն է, որ հսկայական կապեր ունի այդ կառույցում ու ՖԻՖԱ-ում, սակայն մատը մատին չտվեց՝ գոնե մեկ հայտարարություն ստանալու համար: Փաստորեն, մեզ պակասում են հայրենասեր հայերը, մարդիկ, ովքեր իրենց տեղում ու իրենց չափով գործ են անում երկրի համար...»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին