«Այսօր վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Լեռնային Ղարաբաղի բժշկական կարողությունները բավարար չեն այդ մարդկանց կյանքը փրկելու համար։ Բժշկական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Դա շատ հրատապ խնդիր է, պետք է առանց որևէ հետաձգման գործողություն ձեռնարկել»,-այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ից:։