Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորներ և զոհեր կան: Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում սահմանափակ բժշկական և բուժական հնարավորությունների պայմաններում, սակայն դա բավարար չէ։ Մարդկանց կյանքը փրկելու համար անհրաժեշտ է նրանց օդային ճանապարհով տարհանել։