Կարևոր իրադարձություններ

Արցախում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

25 Սեպտեմբեր, 2023 21:05
Արցախում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Արցախի ՆԳՆ-ից հաղորդում են, որ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

 

Լրահոս

Դիտել ավելին