Կարևոր իրադարձություններ

Արցախի «Արմաթ»-ի խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն կհասցնեն

25 Սեպտեմբեր, 2023 19:45
Արցախի «Արմաթ»-ի խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն կհասցնեն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդությունը, այս օրերին մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար։ 

Ինչպես փոխանցում են ԱՏՁՄ-ից, վերջինս կիրականացնի մի շարք արագ արձագանքման միջոցառումներ՝ Արցախի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն հասցնելու համար։

Կոռնիձորում տրանսպորտի, կեցության, առողջական խնդիրների, սննդի հարցերը լուծելու համար ԱՏՁՄ-ում գործում է արագ արձագանքման խումբ, իսկ Արցախի խմբավարները, որոնք կուզենան աշխատել «Արմաթ»-ի մարզերի՝ խմբավարի թափուր հաստիք ունեցող աշխատանոցներում, նրանց ցանկությամբ մարզն ընտրելով՝ անմիջապես կապահովվեն աշխատանքով։

Մեր հայրենակիցներին դրամական աջակցության համար ցանկացողները կարող են այցելել էլեկտրոնային հասցեով և նվիրատվության մեկնաբանություններում նշել, որ գումարը ցանկություն ունեն ուղղել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների օգնությանը։

Նրանք, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսական, մարդկային և մտավոր ռեսուրսով աջակցել, կարող են կապ հաստատել շտաբի ղեկավար Սեդրակ Վարդանյանի (+374 98 40 65 01):

 

Լրահոս

Դիտել ավելին