Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ–ն հրապարակել է Համայում ահաբեկիչների ուսումնավարժական ճամբարի ոչնչացման տեսանյութը

21 Հոկտեմբեր, 2015 10:22
ՌԴ ՊՆ–ն հրապարակել է Համայում ահաբեկիչների ուսումնավարժական ճամբարի ոչնչացման տեսանյութը

Նախօրեին երեկոյան ՌԴ ՊՆ–ն «YouTube»–ումհրապարակել է Համա գավառի Ջուբբ–էլ–Ահմար բնակավայրում կետային հարվածներով զինյալների պատրաստության կենտրոնի ոչնչացման կադրերը։

Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրելԻԼԻՊ–ի և «Ջեբհաթ ան–Նուսրայի» 60 օբյեկտի։55 թռիչք է իրականացվել 6 գավառում՝ Համայում, Իդլիբում, Լաթաքիայում, Դամասկոսում, Հալեպում և Դեյր–էզ–Զորում։Ոչնչացվել են 19 հրամանատարական կետ, 2 զինապահեստ և պայթուցիկ սարքեր արտադրող գործարան, 30 կրակակետ, կուտակված տեխնիկա, 9 շրջանային ամրակետ, կապի հանգույց։

«vesti.ru»–ի տեղեկացմամբ՝ սիրիական զորքերն ընդլայնում են հարձակողական գործողությունները Հալեպի ծայրամասերում, որը երկրի տնտեսական մայրաքաղաքն է։ Վերահսկողություն է սահմանվել քաղաքամերձ բնակավայրերից մեկում։

ՌԴ ՊՆ–ից հայտնել են, որ սիրիական օդային տարածքում ավելացել է թռչող սարքերի ներկայությունը։ Իր հերթին սիրիական հրամանատարությունը նշել է Իդլիբում արտասահմանցի վարձկանների մեծ հոսքի մասին. ահաբեկիչները վերականգնում են կորուստները։

 

Լրահոս

Դիտել ավելին