Կարևոր իրադարձություններ

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4 տոկոսով

25 Սեպտեմբեր, 2023 15:55
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.4 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.1 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 17.3 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2.6 տոկոս:

Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին 2022-ի հունվար-օգոստոսի նկատմամբ  ավելացումը կազմել է 23.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 14.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 53 տոկոս աճ: 

 

Լրահոս

Դիտել ավելին