Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում. Տեղեկատվական շտաբը` Ստեփանակերտ զորք մտնելու մասին

23 Սեպտեմբեր, 2023 13:52
Ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում. Տեղեկատվական շտաբը` Ստեփանակերտ զորք մտնելու մասին

Արցախի տեղեկատվական շտաբհաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»:

 

Լրահոս

Դիտել ավելին