Կարևոր իրադարձություններ

Չորացե՞լ են միտք ու բազուկ. «Հրապարակ»

23 Սեպտեմբեր, 2023 08:18
Չորացե՞լ են միտք ու բազուկ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Թշնամին ժամանակավոր դադար է առել` դարանակալ գազանի նման սպասում է հարմար պահին, որ հարձակվի եւ իր զոհին վերջնականապես հոշոտի: Իսկ մենք քրիստոնեական համբերությամբ ու ներողամտությամբ սպասում ենք՝ հույս ունենալով, որ այդ հարձակումը չի լինելու, քանի որ նա, ի վերջո, մարդկանցից կազմված միավոր է, եւ ենթադրվում է` խիղճ, հոգի, զգացմունքներ ու որոշակի բարոյականություն ունի, նաեւ` միջազգային հանրություն կա, որը նրան «թույլ չի տա»:

Անշուշտ, սին են այդ հույսերը՝ ե՛ւ մեզ բաժին հասած թշնամու, ե՛ւ միջազգային հանրության հումանիզմի հետ կապված: Եվ ինչպե՞ս կարող էինք մենք` մի ամբողջ ազգ, այսքան անօգնական, անուժ, անհամարձակ ու ոչ նախաձեռնող լինել: Ինչպե՞ս կարող էր չորանալ մեր ազգի միտքը, ու թուլանալ բազուկը, որ չկարողանայինք ո՛չ թշնամու դեմն առնել, ո՛չ իշխանություններին փոխել, ո՛չ միջազգային հանրությանը տեղից շարժել, ո՛չ էլ գոնե մոնթեներ ու գորգիսյաններ, թեհլերյաններ ու ասալաներ ծնել:

Մինչդեռ հիմա աշխարհով մեկ ցրված հայությունը պետք է գործի դներ հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները` մոլորակը վերածեր բզզացող եւ Արցախի հարցը քննարկող մի համակարգի: Մեր վրիժառուները պետք է ամեն օր մի տեղ թուրք ու ադրբեջանցի սատկացնեին, Արցախից ու Սյունիքից պետք է ջոկատներ կազմվեին եւ միմյանց ընդառաջ գնալով` սրբեին իրենց ճանապարհին պատահած ամեն ինչ: Պետք է հողին հավասարեցվեր Լաչինում տեղադրված անցակետը, եւ Քելբաջարով ճանապարհ բացվեր դեպի Արցախ»: 

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին