Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը համբուրել է Հոլոքոստի ժամանակ ողջ մնացածների ձեռքերը

08 Հոկտեմբեր, 2015 00:54
Հռոմի պապը համբուրել է Հոլոքոստի ժամանակ ողջ մնացածների ձեռքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իսրայել իր այցի ժամանակ այցելել է Հոլոքոստի զոհերի թանգարան և հանդիպել ողբերգության զոհերին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը համբուրել է ողջ մնացած հրեաների ձեռքերը:

«Երբեք նորից, Աստված: Երբեք նորից»,- ասել է Հռոմի պապը թանգարանի սրահում:

Հռոմի պապը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խնդրանքով նաև այցելել է «Ահաբեկչության զոհերի հուշահամալիր», որտեղ աղոթել է պաղեստինցի ահաբեկիչների ձեռքով զոհված մարդկանց հոգիների համար:

Երուսաղեմի մուսուլմանական տաճար այցելության ժամանակ Հռոմի պապը հանել է կոշիկները: Դրանից հետո նա աղոթել է Արևմտյան պատի` հրեական գլխավոր սրբության մոտ:

Ֆրանցիսկոս պապը մուսուլման և հրեա հոգևորականների հետ զբոսանք է կատարել` ի նշան համաշխարհային կրոնների ներկայացուցիչների միջև երկխոսության:

 
 

Լրահոս

Դիտել ավելին