Կարևոր իրադարձություններ

Կոչ եմ արել Ալիևին ապահովել լիակատար հրադադար, արժանապատիվ վերաբերմունք ու անվտանգություն. Միշել

20 Սեպտեմբեր, 2023 19:18
Կոչ եմ արել Ալիևին ապահովել լիակատար հրադադար, արժանապատիվ վերաբերմունք ու անվտանգություն. Միշել

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին նա գրել է X-ի միկրոբլոգում` նշելով, որ կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հայերի համար ապահովել արժանապատիվ վերաբերմունք և անվտանգություն:

«Այսօր առավոտյան կոչ եմ արել նախագահ Ալիևին ապահովել լիակատար հրադադար և Ադրբեջանի կողմից անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ: Մարդու իրավունքները և անվտանգությունը պետք է ապահովվեն»,-գրել է Շառլ Միշելը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին