Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

20 Սեպտեմբեր, 2023 17:56
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 20-ի, 24-ի և 25-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 21-ի, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, սեպտեմբերի 23-25-ը՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 21-ին, 22-ին, 24-ին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան 3-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին