Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել երկու կողմերին էլ դադարեցնել ռազմական գործողությունները

20 Սեպտեմբեր, 2023 12:50
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել երկու կողմերին էլ դադարեցնել ռազմական գործողությունները

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և կոչ արել երկու կողմերին դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխեց հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌԽԿ) դիրքորոշումը։

Տարածաշրջանում տեղակայվելուց ի վեր ՌԽԿ-ն բարեխղճորեն իրականացրել է հրադադարի պահպանման և ադրբեջանական և հայկական կողմերի միջև կապերի ապահովման խնդիրները։ Մեր խաղաղապահները համակարգել են տեղում հումանիտար իրավիճակը շտկելու ջանքերը, ինչպես նաև նպաստել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության մեկնարկին։ Նույնիսկ այս ժամերին ՌԽԿ-ն օգնություն է ցուցաբերում խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնություն, և զբաղվում է տարհանմամբ։

Այժմ գլխավորն է հրատապ վերադառնալ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրագործմանը, որոնք հստակեցնում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը, դադարեցնում զինված առճակատումը և անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին