Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը լիտվացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները

19 Սեպտեմբեր, 2023 22:07
Միրզոյանը լիտվացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիսյանիս Կարինսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն բացահայտ նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից հստակ և աներկբա քայլեր իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին