Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ներգրավված չէ ռազմական գործողություններում. ԱԳՆ խոսնակ

19 Սեպտեմբեր, 2023 17:45
ՀՀ-ն ներգրավված չէ ռազմական գործողություններում. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիճ Զախարովայի հայտարարությանը։

«Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում:

ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,- նշված է մեկնաբանության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին