ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում ասել է.
«Ռուսաստանի Դաշնությունն այժմ շփումներ է անցկացնում Ղարաբաղում իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»,- նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն կհրապարակի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ շփումներից հետո։
«Մենք գիտենք, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար՝ կատարել պայմանավորվածությունները և չհրահրել իրավիճակը»,- ասել է նա: