Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և մասնագիտության տեր անձանց համար

18 Սեպտեմբեր, 2023 19:53
Մեկնարկում է նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և մասնագիտության տեր անձանց համար

Մեկնարկում է ամբողջապես նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած  կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար։ 

 

«Եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում։

 

Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել և որքան գումար է ակնկալում ստանալ դրա դիմաց. գումարի սահմանափակում չկա։

 

Ավելին իմանալու և առաջարկ ներկայացնելու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքէջ՝ հետևյալ հղմամբ (անհրաժեշտ փաստաթղթերին, դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Թեմային առնչվող փաստաթղթեր» հատվածում)»,- ասված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին