Կարևոր իրադարձություններ

Տղամարդկանց ուղեղը 40 տարեկանում սկսում է ծերանալ

21 Հոկտեմբեր, 2015 10:40
Տղամարդկանց ուղեղը 40 տարեկանում սկսում է  ծերանալ

Աշխարհում հայտնի նյարդաբանական Մէյո կլինիկան հիսուն տարիների ընթացքում ութսուն հիվանդների հիշողությունների հետազոտություն է կատարել: Հետազոտվում էին նրանց ճանաչողական կարողությունները՝ հիշողությունը, ինֆորմացիայի ընկալումը, նոր գիտելիքներ սովորելու ունակությունը: Հետազոտության ավարտից հետո ամենածեր հիվանդը 97 տարեկան էր, իսկ ամենաերիտասարդը՝ 68:

Ժամանակի ընթացքում մարդկանց մոտ սկսում է վատանալ հիշողությունը, նույնիսկ եթե նրանց մոտ չի հայտնաբերվել Ալցհեյմերի հիվանդության նախանշանները: Ըստ այդ գիտնականների՝ հիշողության վատացումը կապված չէ հիվանդությունների հետ:

Տղամարդկանց ուղեղը սկսում է ծերանալ 40 տարեկանում, կանանցը՝ 5-7 տարի ուշ : Այդ տարիքից սկսած բիոքիմիական ռեակցիաները սկսում են ավելի դանդաղել, որն ազդում է նաև հիշողության, հոգնածության, շարժվելու վրա: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին