Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ունեցվածք ունի Արմեն Կոտոլյանը. «Ժողովուրդ»

15 Սեպտեմբեր, 2023 08:58
Ի՞նչ ունեցվածք ունի Արմեն Կոտոլյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Ո՞վ է ղեկավարում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, եւ ի՞նչ ունեցվածք ունի նա. կառույցը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Կոտոլյանը հայտարարագրել է 2 հողամաս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված բնակարան եւ ավտոկայանատեղի։

Նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմում են 13 մլն 496 հազար դրամ։

Կոտոլյանը, որպես թանկարժեք իր, որի արժեքը 4 միլիոն է կամ գերազանցում է դրան, հայտարարագրել է ժամացույց, որը ժառանգություն է, իսկ արժեքը նշված չէ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 826 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։

Արմեն Կոտոլյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 836 հազար դրամ։ Տարեկան եկամուտներից 13 մլն 669 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 612 հազարը աշխատանքի վարձատրություն է Երեւանի քաղաքապետարանից, 388 հազար դրամը՝ որպես այլ եկամուտ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, 445 հազարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 9 մլն 883 հազար դրամ։

Կոտոլյանի՝ վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 6 մլն 831 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգմանը հատկացրել է 10 մլն 200 հազար դրամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, եւ 1 միանձնյա սեփականությամբ բնակարան։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին