«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մոտ քսան օր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շուրջ 630 միլիոն դրամի պայմանագիր է կնքել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները շարունակելու համար։ Նշենք, որ այս ընկերությունը մաքսային կետի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է, որին ծառայությունների պատվերը տրվել է հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով։
3 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ընդամենը 4 անգամ՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանը փետրվարի 11-ին եւ 15-ին հարյուր տոննայից ավելի մարդասիրական օգնություն ուղարկեց թուրք ժողովրդին՝ հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: