Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հյուրընկալել է ազգությամբ եզդի քույրերին (տեսանյութ)

12 Սեպտեմբեր, 2023 12:08
ՄԻՊ Անահիտ Մանասյանը հյուրընկալել է ազգությամբ եզդի քույրերին (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է ազգությամբ եզդի փոքրիկ քույրեր Սոֆիյա և Վիկտորիյա Մուրադովաներին: Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի նախաձեռնությամբ:

5 տարեկան Սոֆյան համացանցում ճանաչում էր ձեռք բերել իր կողմից ստեղծած նկարներից մեկի շնորհիվ:

Հանդիպման ընթացքում երեխաները պատմել են իրենց առօրյայի, ընկերների, սիրելի խաղերի և երազանքների մասին, իսկ Անահիտ Մանասյանը՝ կիսվել իր մանկության հուշերով և տվել խորհուրդներ, որոնք հետագայում կարող են օգտակար լինել։

Զրուցակիցները նաև նկարել են, իսկ հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին տվել է իր ինքնագրով գրքեր և հուշանվերներ՝ պայմանավորվելով ապագայում կրկին հանդիպել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին