Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ. հոկտեմբերի 21

21 Հոկտեմբեր, 2015 09:45
Աստղագուշակ. հոկտեմբերի 21

Խոյ

Խոյերին սպասվում են լավ նորություններ, հետաքրքիր հանդիպումներ, յուրօրինակ գաղափարներ: Կարող է համատեղ մտահղացումն իրագործելու հնարավորություն ստեղծվել: Ակտիվանում է ցանցային շփումը: Համացանցում կարող եք գտնել ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը: Առավոտն ավելի լավ է հատկացնել ծրագրմանը, մտահղացումների հստակեցմանը: Դա կօգնի ժամանակ խնայել և ավելի արդյունավետ օգտագործել հասանելի տեղեկատվական ալիքները:

Ցուլ

Ցուլերին պետք կգա նպատակասլացություն, շփվողականություն, գիտելիքներ ծրագրավորման, տրամաբանության, հոբեբանության ասպարեզներում: Հաջողության համար անհրաժեշտ են ոչ թե ֆիզիկական, այլ ինտելեկտուալ ջանքեր: Ակտիվանում է աշխատանքը մարդկանց, փաստաթղթերի, կապի էլեկտրոնային միջոցների հետ: Գործերում լավ ապահովագրություն կլինի հստակ կազմակերպվածությունը: Առավոտյան հնարավոր է խորհրդակցություն, զանգեր:

Երկվորյակ

Երկվորյակների գործերն առաջ կընթանան` շնորհիվ նրանց բնածին շփվողականության և զարգացած ինտելեկտի: Քիչ դեր չի խաղա հետաքրքրասիրությունը: Շատերին այն կդրդի անընդհատ թարմացնել և ճշգրտել ստացվող տեղեկատվությունը: Օրը նպաստում է ուսուցմանը, մասնագիտական շփումներին և խորհրդատվություններին, գործնական և ստեղծագործական գաղափարներով փոխանակմանը և պայմանագրերի հաստատմանը:

Խեցգետին

Խեցգետիններին օրը կօգնի միանալ նոր ռեժիմին, կողմնորոշվել անծանոթ միջավայրում, համակարգում, հիերարխիայում: Պարզ մտածելուն կօգնի սառը գլուխը, բուռն զգացմունքների բացակայությունը: Առավոտը կպահանջի հստակություն, հարմար է հաշվետվություններ, ծրագրեր կազմելու համար: Չարժե ուշանալ, տեքստերում, հաշվարկներում կոպիտ սխալներ թույլ տալ: Անցանկալի է ուրիշի բարյացակամությունը չարաշահելը: Չի ողջունվում ինքնագործունեությունը:

Առյուծ

Առյուծներին օգտակար կլինի տրամադրվել երկխոսության: Ցանկացած զրույցում ցանկալի է պահպանել հոգեբանական հեռավորությունը, հետևել մասնագիտական կամ այլ կանոններին: Պահը հարմար է գործընկերության պաշտոնական ամրագրման, առաջին համատեղ խորհրդակցության համար: Առանցքային հարցերն արժե քննարկել օրվա առաջին կեսին: Այս օրերը հարմար են խորհրդատվությունների, քննությունների համար:

Կույս

Կույսերի հետաքրքրություններն այսօր տեղափոխվում են ինտելեկտուալ հարթություն: Դա կարող է լինել գործողությունների ծրագրի կազմում, համակարգային նորարարությունների ներդրում, նոր ծրագրի, տեխնիկայի, սարքի, ուսումնասիրություն: Եթե ցանկանում եք ամեն ինչ ճիշտ անել, կարևոր կլինի վիրտուալ միջավայրի և տեղեկատվության հետ աշխատանքը: Արժե ընկերական հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր ձեզ կարող են ինչ-որ բան սովորեցնել:

Կշեռք

Առավոտը հարմար է փաստաթղթերի ձևակերպման, պաշտոնական նամակագրության, նպատակաուղղած որոնումների և տեղաշարժերի համար: Օրվա երկրորդ կեսին Կշեռքներին կհաջողվի անհրաժեշտ մարդկանց հետ ավելի ազատ շփվել: Հեռավորությունն արգելք չի լինի որակյալ կապերի, հուսալի աղբյուրներից տվյալներ ստանալու համար: Հիանալի օր է ուսման, հետազոտությունների, փաստաթղթերի խմբագրման, հավատարիմ ընկերների հետ հանդիպման համար:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում համակարգել փաստաթղթերն ու համակարգչի պարունակությունը: Մտորումներում ավելի լավ է  ղեկավարվել տրամաբանությամբ: Օրը պայմաններ է ստեղծում ծրագրավորմամբ, համակարգային վերլուծությամբ, սխեմաներ և տվյալների բազաներ կազմելու, որակավորման բարձրացման, ձեզ հետաքրքրող թեմայի տեսական մասի ուսումնասիրման համար: Հնարավոր է ընտանեկան խորհրդակցություն, աշխատանքային ժողով, ընկերական հանդիպում:

Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում է ներդաշնակ, տեղեկատվական հագեցած օր: Որպեսզի ստացվող տվյալները, ի հայտ եկող գաղափարներն ու հետաքրքիր ծանոթություններն ավելի արդյունավետ գործեն, ձեզ անհրաժեշտ կլինի կազմակերպվածություն: Չարժե բաց թողնել օրվա առաջին կեսի ընծայած հնարավորությունները: Այդ ժամանակ ձեր բառերն ավելի հավասարակշռված կլինեն, կկարողանաք գործել սեփական ծրագրով` խնայելով ձեր ժամանակը:

Այծեղջյուր

Ժամանակն է, որ Այծեղջյուրները դադար վերցնեն հետաքրքիր, սակայն հյուծող աշխատանքում: Կարելի է տնից դուրս չգալ, անհրաժեշտ նվազագույն հնարավորությունները կընձեռի համացանցը: Օրվա մի մասը կարելի է հատկացնել էլեկտրոնային նամակագրությանը կամ վիրտուալ գործողություններին (գնումներ, վճարումներ, գրանցում, տվյալների որոնում, ուսումնական կամ գործնական նյութի ուսումնասիրություն): Հնարավոր է ցանկանաք համալրել ձեր գիտելիքները ծրագրավորման, ցանցային ղեկավարման ոլորտներում:

Ջրհոս

Ջրհոսներին գերազանց օր է սպասվում, որի ընձեռած հնարավորություններն արժե հնարավորինս լայն օգտագործել: Տրամաբանության հետ մեկտեղ` ձեր գործողությունները կղեկավարեն հոտառությունն ու սովորությունը: Ձեզ հեշտ կտրվի ուսումը, շփումը, բանավոր և հատկապես գրավոր խոսքը: Լուրջ նյութերի, բազային հիմքերի, առանցքային փաստաթղթերի ուսումնասիրմամբ, հաշվարկներով ավելի լավ է առավոտից զբաղվել: Երեկոն լավ կլինի անցկացնել ընկերների հետ:

Ձկներ

Ձկների ինտելեկտուալ արսենալում պետք է լինեն տրամաբանությունը, օբյեկտիվությունը և առողջ կասկածամտությունը: Այժմ կարիք ունեք ստուգված գնահատականների, անկախ աղբյուրների կողմից կարծիքների: Հենց դրանք կհավասարակշռեն ձեր սեփական մտքերն ու երևակայությունները, որոնք ինքնավստահության և փորձի պակասի հետևանք են: Եթե դուք անձնական կայք ունեք, արժե մտածել դրա համակարգային զարգացման մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին